Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ ևս պայթյունի ծուխ է երևում, Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին օգտագործել երկրից դուրս գալու օպտիմալ երթուղիները

Փետրվար 28,2026 15:35

Sputnik Արմենիա – Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ ևս պայթյունի ծուխ է երևում․ լուսանկարը հրապարակել է Tasnim գործակալությունը։ Եկեղեցին Թեհրանի կենտրոնում է` հայկական թաղամասում։

IRNA-ն հաղորդում է, որ Իրանի Շիրազ քաղաքը նույնպես ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։

Իրանի պատասխան հարվածների կադրեր են հրապարակվել Աբու Դաբիից (տեսանյութում) և Դուբայից։ Մեկ մարդ զոհվել է, երբ հրթիռի բեկորները ընկել են Աբու Դաբիի բնակելի շենքի վրա, հաղորդում է ԱՄԷ պետական ​​լրատվական գործակալությունը։ CBS-ը հաղորդում է, որ Հորդանանում գտնվող ամերիկյան բազաները նույնպես ենթարկվել են իրանական հարվածների։ Այդպիսով, այս պահին այս հարձակմանը, բացի ԱՄՆ-Իսրայելից ու Իրանից, այս կամ այն կերպ ներգրավված են նաև Բահրեյնը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը։

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին օգտագործել երկրից դուրս գալու օպտիմալ երթուղիները՝ Աստարայով դեպի Ադրբեջան և Նուրդուզ/Ագարակ անցակետով դեպի Հայաստան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728