Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ չի՞․ ադրբեջանական թերթերում մեջբերում են, ասում են՝ իրենց վարչապետն ասում է՝ դեռ պիտի պարզենք՝ 1915-ին ինչ է եղել»․ Լարիսա Ալավերդյան

Փետրվար 28,2026 16:01

«Ինչպես Ադրբեջան անվանումն է կեղծ, այնպես էլ Խոջալուն։ Մենք պնդում ենք, բայց ՀՀ իշխանությունը հետևողական չեղավ, որ հենց Աղդամի դեպքերով դիմեր ՄԱԿ-ի միջազգային դատարան, որովհետև դա հանցագործություն է՝ երկարատև նպատակներով։ Ընտրել են փետրվարի 26-ը, դրանով ուզում են քողարկել Սումգայիթի արյունոտ, վայրի դեպքերը, բայց Հայաստանը լռեցյալ ձևով օգնում են դրան»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա վրդովված նշեց, թե ոնց են ադրբեջանական թերթերում մեջբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «Ադրբեջանական թերթերում մեջբերում են, ասում՝ տեսեք՝ իրենց վարչապետն ասել է՝ դեռ պիտի պարզենք, թե 1915-ի ինչ է եղել։ Ամոթ է մարդկային, բարոյական դաշտում, բայց դա նաև հանցագործություն է։ Ցեղասպանությունը մոռացության տալը, մերժելը, կասկածելը, ցեղասպանագետների կողմից ընկալվում է որպես ցեղասպանությանը նպաստող հանգամանքներ»։

Լարիսա Ալավերդյանը նաև նշեց, որ Ադրբեջանի 327 բնակավայրերում միայն հայերի ընտանիքներ և խառը ամուսնություններից ընտանիքներ են ենթարկվել վանդալիզմի։

Սումգայիթում սպանված հայերի հիշատակին նվիրված հավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728