Ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայրենակիցներ,
Այսօր ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարձակում են սկսել Իրանի դեմ:
Չանդրադառնալով քաղաքական ասպեկտներին, ես մտահոգ եմ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իմ հայրենակիցների համար:
ԱՄՆ–Իսրայել համատեղ ռազմական գործողությունների հետևանքով Իրանի և Իրաքի օդային տարածքների փակումը լրջորեն խաթարել է տարածաշրջանային ավիահաղորդակցությունը։ Արդյունքում բազմաթիվ հայ ուղևորներ մնացել են Էմիրաթների օդանավակայաններում:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակը դասվում է որպես արտակարգ աշխարհաքաղաքական հանգամանք (force majeure / extraordinary circumstances), ինչը իրավական տեսանկյունից ունի որոշակի առանձնահատկություններ։
Սակայն նույնիսկ այս պայմաններում ուղևորներն ունեն հստակ իրավունքներ և գործնական լուծումներ։
1. Ուղևորների իրավունքները միջազգային իրավունքի շրջանակում
EU Regulation 261/2004,
Regulation (EC) No 261/2004։
Այս կարգավորումը կիրառվում է՝
• ԵՄ-ից մեկնող բոլոր չվերթների դեպքում,
• ԵՄ գրանցում ունեցող, կամ ԵՄ օդային կարգավորումներն ընդունած, ԵՄ հետ սուբլիմացված բոլոր ավիաընկերությունների բոլոր չվերթների դեպքում։
Այն սահմանում է․
• Տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում,
• Սնունդ, խմիչք, հյուրանոց (եթե անհրաժեշտ է գիշերակաց),
• €250–€600 փոխհատուցում (միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է)։
Կարևոր․ ռազմական գործողությունների և օդային տարածքի փակման պարագայում փոխհատուցման գումարը չի կիրառվում, քանի որ դա համարվում է “extraordinary circumstance”։
ՍԱԿԱՅՆ խնամքի պարտավորությունը (care obligation) մնում է ուժի մեջ։
Ավիաընկերությունների ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ, և ուղևորների ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ մասին հատուկ կարգավորումներ կան նաև Չիկագոյի և Մոնրեալի Կոնվենցիաներում, որոնցով ես այս գրառումը չեմ ծանրեցնի
IATA ուղեցույցներ
International Air Transport Association
Արտակարգ իրավիճակներում IATA-ի շրջանակներում կիրառվում են.
• re-routing համաձայնագրեր,
• interline ticket acceptance,
• պաշտպանական ապահովագրական մեխանիզմներ,
Ուղևորներին խորհուրդ է տրվում պահանջել, որ ավիաընկերությունը օգտագործի իր գործընկերների ցանցը վերաուղղորդման համար։
ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս`
Օգտագործել Էմիրաթական բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ
Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝
- Դուբայ (Flydubai),
- Շարժա (Air Arabia),
- Աբու Դաբի (Wizz Air Abu Dhabi)։
Որտեղից նշածս ավիաընկերություններն ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ:
ինքնուրույն կարող եք օնլայն գնել Ձեր հետադարձի տոմսը, եթե ավիաընկերության առաջարկը ձեզ չբավարարի:
ԱՌԱՋԱՐԿՈւՄ ԵՄ`
1. Ստուգել ոչ միայն Երևան ուղղությունը, այլ նաև այլ տարածաշրջանային կետեր
2. Օգտվել multi-leg տարբերակներից
3. Դիտարկել նաև Թբիլիսի վերադառնալու տարբերակը: Վրաստանից ՀՀ հասնելն անհամեմատ ավելի դյուրին է, քան ցանկացած այլ վայրից
Որպես ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (տարանցիկ) օդանավակայաններ
ԽՈՐՀՈւՐԴ եմ տալիս`
1. Լառնակա (Կիպրոս)
որտեղից
Հայկական Fly One և եվրոպական WizzAir ընկերությունները կատարում են համարյա ամենօրյա թռիչքներ:
Տոմսերի արժեքը տարբեր օրերի տատանվում են 400-600 ԱԷԴ դիրհամ արժեքի մեջ
2. Բեյրութ (Լիբանան)
Էմիրաթական 2 ընկերություն (Fly Dubai և AirArabia), ինչպես նաև լիբանանյան MEA ավիաընկերությունները կատարում են օրեկան մի քանի թռիչք:
Տոմսերի արժեքը $200 սահմաններում է:
ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվում:
3. Եգիպտական օդանավակայաններով`
Կահիրե, Շարմ-էլ-Շեյխ, Հուրգադա:
Ցանկացողները կարող են ընտրել նաև Ստամբուլով վերադարձի ճանապարհը:
Ես այն նշում եմ վերջինը, և հույս ունեմ, որ դա չի օգտագործվի:
Կամ կօգտագործվի`
Դուբայ-Ստամբուլ` Emirates
Ստամբուլ-Երևան` Fly One
Ավիաընկերություններով:
Ուղղակի իմացեք, որ էդպիսի տարբերակ էլ կա:
ԳՈՐԾՆԱԿԱՆ քայլեր ուղևորների համար
1. Մի սպասեք միայն ավտոմատ վերաբաշխմանը,
2. Պահանջեք գրավոր արձանագրում (delay certificate),
3. Պահպանեք բոլոր ծախսերի փաստաթղթերը,
3. Գրանցվեք ՀՀ դեսպանատանը,
Հեռ: +(9712) 444 41 96,
4. Ստուգեք travel insurance-ի պայմանները,
Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս՝
Հայաստանի համար կենսական է բազմակենտրոն օդային կապերի զարգացումը և այլընտրանքային հաբերի ստեղծումը։
Արտակարգ աշխարհաքաղաքական միջավայրը պահանջում է ոչ միայն ճկուն ավիաընկերություններ, այլ նաև պետական մակարդակով համակարգված գործողություններ։
Ստեղծված իրավիճակը լուրջ է, բայց ոչ անլուծելի։
Ուղևորները պետք է իմանան իրենց ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ,
իսկ ավիաընկերությունները ՊԱՐՏԱՎՈՐ են ապահովել նվազագույն սպասարկման և վերաուղղորդման մեխանիզմներ, հատկապես force majeure պայմաններում։
Գրառմանս ՀԻՄՆԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ
Մի խուճապեք։
Իրավական հիմքերը ձեր կողքին են։ Գործեք կառուցողական և գրագետ
Հ․Գ․
Հենց նոր հայտնի դարձավ, որ Միացյալ Արաբական Էմիրությունները, Հորդանանի ու Քաթարն էլ են փակել իրենց օդային տարածքները:
Ես հետևում եմ իրավիճակին:
Եվ ցանկացած նոր տեղեկության դեպքում էջիս կտեղեկացնեմ հերթական հնարավոր անելիքները


















































