Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները բացահայտորեն հաղթանակը խլեցին Անուշ Գրիգորյանից

Փետրվար 28,2026 18:00

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում պայքարում մնացած Հայաստանի միակ մասնակիցը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, կիսաեզրափակիչ մենամարտում հանդիպեց տանտիրոջ կարգավիճակով հանդես եկող  Զլատիսլավա Չուկանովային։ Եվրոպայի առաջնության նախկին բրոնզե մեդալակիր մեր մարզուհին երեք ռաունդում էլ ակնհայտորեն գերազանցեց մրցակցին թե ճիշտ ընտրած մարտավարությամբ, եւ թե դիպուկ հարվածներով։ Անգամ եղան պահեր, երբ ռեֆերին շատ հանգիստ կարող էր բուլղարուհուն հաշիվ բացել։ Ու ամենայն հավանականությամբ այդպես էլ կվարվեր, եթե վերջինը լիներ այլ երկրի ներկայացուցիչ։

Ինչեւէ, եզրափակիչ գոնգից հետո միավորներով հաղթանակը նվիրվեց Զլատիսլավային՝ 3։2, ինչին Անուշի մարտավկան՝ Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը, հենց ռինգի ճոպանների մոտ հրապարակավ արտահայտեց իր անհամաձայնությունը։

Այդուհանդերձ, Անուշ Գրիգորյանը Հայաստանի միակ բռնցքամարտիկն է, որը Բուլղարիայում արժանացավ մրցանակային տեղի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728