Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Հայաստանից լավագույններն են Էլինա Դանիելյանը եւ Շանթ Սարգսյանը

Փետրվար 28,2026 18:24

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը։

Տղամարդկանց թոփ 100-ում Հայաստանը ներկայացված է երկու շախմատիստով։ Շանթ Սարգսյանը զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, Արամ Հակոբյանը՝ 98-րդը։ Կանանց լավագույն 100-յակում Էլինա Դանիելյանը 45-րդ տեղում է, Մարիամ Մկրտչյանը՝ 72-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 77-րդը։

Տղամարդկանց եւ կանանց ուժեղագույնների ցուցակում են նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը, Աննա Սարգսյանը, Տաթեւ Աբրահամյանը, ինչպես նաեւ Կարինա Համբարձումովան (Ռուսաստան)։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728