Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզնից մեկն եմ, հայ մարդ, երևանցի, այո, ես Հայաստանի թեկնածուն եմ»․ Արման Թաթոյան

Փետրվար 28,2026 21:33

«Վարչապետի թեկնածու առաջադրվելու՝ իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը թվարկեց՝ ինչ են անելու՝ ըստ իրենց ծրագրի։ Մասնավորապես ստեղծվելու է ռազմական բարեփոխումների հատուկ հանձնաժողով, ռազմական բյուջեի աճ են գրանցելու առնվազն 1 միլիարդ դոլարով։

Մյուս կարևոր կետը արցախցիների իրավունքների պաշտպանությունն է․ «Արցախցիների իրավունքների լիարժեք պաշտպանություն է ապահովվելու ՀՀ-ում՝ ատելությունից զերծ, արժանապատիվ պայմաններում։ Մենք առաջ ենք տանելու արցախցիների արժանապատիվ ու անվտանգ վերադարձի իրավունքը մեր դարավոր հայրենիք Արցախ։ Արցախն իմ ինքնության անբաժան մասն է»։

Արման Թաթոյանը վստահեցրեց՝ մեր պատմությունը վերադարձնելու են դպրոցական դասագրքեր․ «Հայոց պատմության դեմ այսօր հայտարարված պատերազմին վերջ կդրվի։ Հայ եկեղեցու դեմ պատերազմն անմիջապես կդադարեցվի, և պետությունը կդադարի միջամտել եկեղեցու ներքին գործերին»։

Ամփոփելով ելույթը՝ Արման Թաթոյանը հայտարարեց․ «Ես ձեզնից մեկն եմ, հայ մարդ, այնպիսի մարդ, որին միշտ ճանաչել եք, երևանցի, ես նաև հատուկ ասում եմ՝ ես հայտ եմ ներկայացնում վարչապետի պաշտոնին հավակնելու, որովհետև հոգնել եմ, մենք հոգնել ենք 25 տարիների ստերից ու չիրականացված խոստումներից։ Բոլոր նախկին ղեկավարների ժամանակն անցել է․ նրանցից ոչ մեկի հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում՝ հատկապես դա վերաբերում է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած իշխանությանը։ Մինչ ընտրությունը մնացել է 100 օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ ՌԴ-ն ունի իր թեկնածուն, ԱՄՆ -ն ունի իր թեկնածուն, Եվրոպան՝ իր, անգամ Ադրբեջանն անգամ ունի իր թեկնածուն։ Իսկ ո՞ւր է Հայաստանը։ Ո՞ւր է Հայաստանի թեկնածուն։ Մեզ պետք է մարդ, որի կատարած գործերից, ծրագրերից մեր հայրենակիցներն ասեն՝ մեր մարդն է, մեր տղան, Հայաստանի թեկնածուն է։ Այո, Հայաստանն ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ, որպես վարչապետի՝ ձեր թեկնածու հայտարարում են, որ ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի ազգային շահերով»։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728