Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է պատրաստ լինել մարդասիրական մարտահրավերներին՝ հնարավոր փախստականների ընդունման, ժամանակավոր կեցության կազմակերպման, սոցիալական և այլ աջակցության տրամադրման հարցերում․ Մանե Թանդիլյան

Մարտ 01,2026 13:40

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը

Տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունները խոր մտահոգություն են առաջացնում՝ ինչպես համամարդկային ողբերգության տեսանկյունից, այնպես էլ այն հստակ կանխատեսմամբ, որ դրանց հետևանքներն անխուսափելիորեն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա։ Բարեկամ Իրանում տեղի ունեցող լարվածությունն ու պատերազմական զարգացումները, մարդկային կորուստներն ու լայնածավալ ավերածությունները փաստում են, որ տարածաշրջանը թևակոխել է նոր՝ վտանգավոր և անկայուն փուլ։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել չեզոք դիտորդի դիրքորոշմամբ կամ ընդամենը քաղաքական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է մշակել հստակ և իրատեսական սցենարներ՝ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի համար։

Անհրաժեշտ է պատրաստ լինել մարդասիրական մարտահրավերներին՝ հնարավոր փախստականների ընդունման, ժամանակավոր կեցության կազմակերպման, սոցիալական և այլ աջակցության տրամադրման հարցերում։

Միաժամանակ պետք է նախապես գնահատել տնտեսական ռիսկերը և դրանց ազդեցությունը երկրի ներսում։ Տարածաշրջանային լարվածությունը կարող է հանգեցնել գնաճի, մատակարարումների խափանումների, էներգետիկ և լոգիստիկ խնդիրների, ներդրումային միջավայրի վատթարացման։

Միայն նախապատրաստված և նախաձեռնող պետությունն է կարողանում նվազեցնել արտաքին ցնցումների ազդեցությունն ու պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։

Թող մարդկային կյանքի արժեքը, խաղաղությունն ու ողջախոհությունը լինեն բոլոր կողմերի կայացրած որոշումների առանցքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031