Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ․ Վլադիմիր Պուտին

Մարտ 01,2026 15:43

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ

Ռուսաստանի պետության ղեկավարի հեռագրում, մասնավորապես, ասվում է․

«Խնդրում եմ ընդունել իմ խորին ցավակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։

Մեր երկրում այաթոլլահ Խամենեին կհիշեն որպես նշանավոր պետական գործչի, որը մեծ անձնական ներդրում է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում և դրանք հասցրել է համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Խնդրում եմ փոխանցել իմ ամենաանկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերը Գերագույն առաջնորդի հարազատներին ու մերձավորներին, Իրանի կառավարությանը և ողջ իրանցի ժողովրդին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031