Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձեւի կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը եզրափակչում 8։6 հաշվով հաղթել է իր թիմակից Գոհար Հարությունյանին եւ չորրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Արծաթե մեդալը, բնականաբար, բաժին է հասել Գոհար Հարությունյանին։
Լիլիթը ոսկե մեդալ է նվաճել նաեւ երիտասարդ աղջիկների պայքարում, սակայն այս անգամ արծաթե մեդալի արժանացել է Անահիտ Սարգսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































