Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք: Զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան

Մարտ 02,2026 13:36

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել, ստել, ստել ու իրենց կարևորել:

Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից ոչ մեկ հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքը ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են:

Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով: Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է: Ընթրիքի հաշիվը կազմել է 325.840 դրամ, (կտրոնը ունեմ) փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031