Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. կեղծ տեղեկություններ է ներկայացրել եւ օգտվել տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից

Մարտ 02,2026 14:30

Aravot.am-ի տեղեկություններով փետրվարի 27-ին Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի Տաշիրի բաժնից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ փետրվարի 9-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունից ստացված տվյալների համաձայն Լոռու մարզի Միխայլովկա համայնքի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցչի օգնական աշխատող Ն. Կ.-ն իր բնակության վայրի վերաբերյալ ներկայացնելով կեղծ տվյալներ՝ օգտվել է պետության կողմից տրանսպորտային ծառայությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման կարգից :

Ստացված տվյալների հիման վրա կատարված ստուգումներով պարզվել է, որ Ն․Կ-ն աշխատում է Միխայլովկա համայնքի միջնակարգ դպրոցում, սակայն բնակվում է Միխայլովկայում եւ ոչ թե Կաթնառատ գյուղում, որտեղ հաշվառված է:

Ըստ նույն աղբյուրի, նա 2023-2025 թթ․ ընթացքում օգտվել է տրանսպորտային ծառայությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման կարգից, եւ պետությունից ստացել է ճանապարհածախս՝ ընդհանուր 256․730 դրամ գումար։

Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031