Լրահոս
Օրվա լրահոսը

Բալայան Արտակը բենզինի պահեստի պայթյունից տուժածներին տեղափոխող ուղղաթիռներով իր հարազատներին տեղափոխել է Հայաստան. Արցախի պետնախարար

Մարտ 02,2026 14:50

Արցախբանկի բաժնետոմսերի 43%-ը պատկանում է Արցախի ներդրումային հիմնադրամին, շուրջ 25 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Արցախցիների ամենամեծ խնդիրը եղել ու կա, դա բնակապահովման խնդիրն է։ Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչու «Արցախբանկը» չմիացավ այդ ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նշել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Պետնախարարի կարծիքով՝ «Արցախբանկը» կարող էր միանալ բնակապահովման ծրագրին և որոշակի արտոնություններ սահմանել զոհվածների, բազմազավակ, պայթյունի հետևանքով զոհվածների ու փոքր կազմ ունեցող ընտանիքների համար։

«Բայց «Արցախբանկը» չգնաց այդ քայլին։ Բալայան Արտակը խոսում է բարոյական արժեքների մասին։ Մարդ, որը երբևիցե որևէ ներդրում չի ունեցել մեր պետականության համար։ 2023թ. սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից հետո մեր հայրենակիցներին ուղղաթիռներով տեղափոխում էին Հայաստան։ Բալայան Արտակը, օգտագործելով իր կապերը, իր հարազատներին այդ ուղղաթիռներով տեղափոխել է Հայաստան։ Չէ՞ որ նրանց փոխարեն կարող էին լինել վիրավոր անձինք, որոնք տեղափոխվելով այստեղ, միգուցե և փրկվեին։ Սա խոսում է այդ մարդու արժեհամակարգի մասին», – ասում է Իսկանդարյանը։

Արցախի պետնախարարը նշեց, որ առաջիկա օրերին սպասելու է արցախցիների արձագանքներին։
«Եթե լինի հանրային պահանջ, ապա մենք կորոշենք օրը ու ժամը և միասին կգնանք Բալայան Արտակից մեր հարցերի պատասխանները ստանալու»,- ասաց նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031