Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրում են Իրանի վարչակարգի ղեկավարին վերացնելու համար, պետք է պատասխանեն հարցին՝ Խամենեին այդ ո՞ր իրավունքով էր իրանական Մարտի 1 կազմակերպում. Հովսեփ Խուրշուդյան

Մարտ 02,2026 15:19

Քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Նրանք, ովքեր մեղադրում են ԱՄՆ-ին ու Իսրայելին միջազգային իրավունքի խախտմամբ Իրանի իսլամական վարչակարգի ղեկավարին վերացնելու համար, պետք է պատասխանեն այն հարցին, թե Խամենեին միջազգային կամ ներպետական այդ ո՞ր իրավունքով էր տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների գնդակահարելու եւ սպանելու հրահանգ տալիս, իրանական Մարտի 1 կազմակերպում:

Այո, միջազգային իրավունքը խախտվել է, եւ դա, ցավոք, նոր երևույթ չէ, եւ այն պետք է վերականգնվի, բայց դրա առաջին եւ գլխավոր քայլը պետք է լինի սեփական եւ հարեւան ժողովուրդների գլխին պատուհաս դարձած կրոնական եւ աշխարհիկ դիկտատորական վարչակարգերի կազմաքանդումը:

Ի դեպ, եթե Դոնալդ Թրամփը հետաքրքրված է Իրանի հետ շուտափույթ գործարքով, ապա հենց Նեթանյահուն է, որը հետաքրքրված է Իրանում ամբողջական իշխանափոխությամբ եւ ժողովրդավարական կարգերի հաստատմամբ:

Անքննելի են նախախնամության ուղիները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031