Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտության շարունակությունը կարող է վտանգավոր զարգացումներ առաջացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մակարդակով. Էրդողան

Մարտ 02,2026 15:41

Ermenihaber. Իրանի շուրջ ռազմական իրավիճակի սրման պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել աշխարհի առաջնորդների հետ՝ փորձելով կանխել հակամարտության հետագա խորացումը։

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Էրդողանը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածները, Իրանի պատասխան գործողությունները և դրանց հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հակամարտության շարունակությունը կարող է վտանգավոր զարգացումներ առաջացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև գլոբալ մակարդակով։ Նա ընդգծել է, որ խնդիրների լուծման միակ իրատեսական ճանապարհը բանակցություններն են։

Էրդողանը նաև ցավակցական ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության վերականգնմանը միտված բոլոր նախաձեռնություններին։

Անկարան, փաստորեն, փորձում է հանդես գալ որպես միջնորդական դերակատար՝ միաժամանակ պահպանելով կապերը արևմտյան երկրների ու տարածաշրջանային խաղացողների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031