Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը

Մարտ 02,2026 16:07

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

Մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը: Մարզահամալիրի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքները, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը 0-ից բարձր նիշում կատարված է միջինը 70-80 տոկոսով։ Միջազգային չափանիշներով կառուցվող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար: Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
***
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում նախատեսվում է ուղեանցի (էստակադայի) կառուցումը: Շինարարության մրցույթը հայտարարվել է, բացումը նախատեսվում է մարտի 30-ին։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև՝ հետիոտնի անվտանգ տեղաշարժը:
***
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։ Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։
***
Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը: Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհահատվածների համար՝ բեռնաթափելով երթևեկությունը: Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ավարտված է, և դրա արդյունքներով որոշումներ կկայացվեն ներդրումային ծրագրի վերաբերյալ։
***
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031