Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր արտադրողականությամբ ԱԲ սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան

Մարտ 02,2026 16:36

Eleveight AI ընկերությունը հայտնում է, որ  բարձր արտադրողականությամբ ԱԲ (AI) սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։

Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «AI գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և երկրի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։ Այս մատակարարումը, միաժամանակ, խորհրդանշական և գործնական կարևոր ձեռքբերում է Հայաստանի՝ հաշվարկային կարողությունների և թվային մրցունակության ամրապնդման գործում։ Այս փուլը հաջորդում է դեկտեմբերի 25-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Eleveight AI-ի ղեկավարության միջև կայացած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության և մատչելիության բարձրացումը սահմանվել են որպես ազգային առաջնահերթություններից մեկը։

«Բարձր արտադրողականությամբ հաշվարկային սարքավորումների առաջին խմբաքանակի ժամանումն ավելին է, քան պարզապես մատակարարում. այն մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում։

Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը նշել է. «Այս ենթակառուցվածքի մատակարարումը բեկումնային պահ է՝ իրական քայլ Հայաստանը համաշխարհային ԱԲ հաբ դարձնելու մեր տեսլականի իրագործման ճանապարհին: Այն վերահաստատում է պետության հետ մեր համագործակցությունը և հարթում է ուղի համաշխարհային մակարդակի հաշվարկների, հետազոտությունների և առևտրային ԱԲ մշակումների համար՝ հենց այստեղ՝ մեր երկրում»։

Այս սարքավորումները հիմք կհանդիսանան GPU բարձր խտությամբ հաշվարկային աշխատանքների համար՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ԱԲ հետազոտություններ, ներդնել ձեռնարկատիրական լուծումներ և զարգացնել ամպային մասշտաբավորվող ծառայություններ: Այն վերահաստատում է Eleveight AI-ի առաքելությունը՝ տրամադրելու ժամանակակից ԱԲ ենթակառուցվածքներ և աջակցելու տարբեր ոլորտների նորարարներին՝ նպաստելով համաշխարհային հաշվարկային բացերի լրացմանը և կայուն տեխնոլոգիական աճին

Eleveight AI-ն Հայաստանի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների կենտրոնն ու տեխնոլոգիական հաբն է՝ համալրված առաջադեմ ԱԲ հաշվարկային համակարգերով։ Նախագծված լինելով մեքենայական ուսուցման, խորքային ուսուցման և ԱԲ վրա հիմնված նորարարությունների արագացման համար՝ Eleveight AI-ն աջակցում է ստարտափներին, ընկերություններին և հետազոտական համայնքներին համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով և ծառայություններով։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031