«Ամերիկայի եւ սիոնիստական ռեժիմի այս անպարկեշտ հարձակման հետևանքով զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդը, ով որ իր ամբողջ կյանքը անցկացրել էր բռնարարների դեմ դիմադրության և պայքարի ճանապարհին». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Սա տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը Իրանի ցանկացած այլ քաղաքացու պես զբաղված էր իր առօրյա գործերով։ Սա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանի հոգեւոր առաջնորդը շարունակում էր ծառայել հայրենիքին և իրանցի ժողովրդի ազնիվ ձգտումներին… Իրական գաղափարները եւ ձգտումները հնարավոր չէ անձերի մահվան հետեւանքով վերացնել, դրանք չեն մահանում մարդկանց մահվան հետ։ Սա մի գաղափար է, որը չկարողացան հասկանալ, թե՛ սիոնիստական ռեժիմը, թ՛ե Թրամփի ռեժիմը»,– ասաց դեսպանը։
Նա վստահեցրեց, որ Իրանում իշխանության վակուում չի ձեւավորվել եւ Իրանի իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը եւ մոտ ապագայում պահապանների խորհուրդը կներկայացնի Իրանի իսլամական նոր հոգեւոր առաջնորդին . «Իրանի ժողովուրդը առաջին իսկ րոպեներից, երբ որ իմացան հոգեւոր առաջնորդի նահատակության մասին, դուրս եկան փողոցներ եւ սգո արարողություն սկսեցին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































