Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռմբակոծությունների ձայները հայկական թաղամասում լսվում են, բայց հայ համայնքի մեծամասնությունը չի ուզենա տարհանվել Երուսաղեմից»

Մարտ 02,2026 17:21

Իսրայելի հայ համայնքում իրավիճակը հանգիստ է, այս օրերին եւս հայերը շարունակում են հերթապահությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի պահպանության համար։ Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը (լուսանկարում

Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմի հետեւանքով ռմբակոծվում են նաեւ Իսրայելի բնակավայրերը։ Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ ռմբակոծությունների ձայները հայկական թաղամասում լսվում են, բայց թաղամասին ամենամոտ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայով 10 րոպե հեռավորության վրա գտնվող տարածքում։

Նա տեղեկացրեց, որ Իսրայելում բնակչությունն ապաստարաններում է, բայց հայկական թաղամասն ապաստարաններ չունի։ «Ամեն մեկն իր համար ապահով վայրը գտել է՝ կամ տանն է, կամ այլ վայր է տեղափոխվել, ապաստարաններ չունենք։ Հայերի տարհանման մասին մինչեւ հիմա որեւէ խոսակցություն չկա, մինչեւ հիմա այստեղ հանգիստ է։ Կան մարդիկ, ովքեր որպես զբոսաշրջիկ Հայաստանից եկել են Իսրայել, հիմա ուզում են տեղափոխվել Հայաստան, չեն կարողանում, այդ հարցերով ենք զբաղված»,- նշեց նա։

Հարցին, եթե իրավիճակը սրվի, Երուսաղեմի հայ համայնքը տարհանման հարց կբարձրացնի՞, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Դժվար այդպիսի բան տեղի ունենա։ Կարծում եմ՝ հայ համայնքի մեծամասնությունը չի ուզենա տարհանվել այստեղից։ «Կովերի պարտեզ»-ի պաշտպանությունը մեր կողմից շարունակվում է, նույնիսկ այս ծանր վիճակում մենք մեկ րոպե չենք լքել այս տարածքը, հերթապահությունը շարունակվում է, այստեղ մշտապես մարդ կա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031