Վանդալիզմ Իսրայելում. Հայֆա քաղաքում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։
Հիշեցնենք՝ Հայֆայում՝ Բեն Գուրիոն 26ա հասցեում, «Հայոց ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի տեղադրման արարողությունը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 20–ին։


















































