Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը դարձնել ազգային և միջազգային օրակարգերի առանցքային ուղղություն. Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End Violence Against Children նախաձեռնությանը

Մարտ 02,2026 17:42

Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End Violence Against Children նախաձեռնությանը՝ որպես համաշխարհային մակարդակով առաջին նախարարական խումբ, որի նպատակն է քաղաքական ազդեցությանմիջոցով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը դարձնել ազգային և միջազգային օրակարգերի առանցքային ուղղություն։

Նախաձեռնությունը մեկնարկել է ՄԱԿ ԱՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով
ամրապնդել երեխաների պաշտպանության, առողջապահական, սոցիալական ապահովության, արդարադատության և տնտեսական քաղաքականությունների փոխկապակցված ու համակարգային մոտեցումը։

Նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ անվտանգ միջավայրում մեծացող երեխաները լինում են ավելի առողջ, սոցալապես ապահով և ավելի լավ կրթված՝ ձևավորելով արդար և համերաշխ հասարակություն։

Արդարադատության նախարարությունը, միանալով այս նախաձեռնությանը, ևս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանելու երեխաների իրավունքները և նպաստելու բռնությունից զերծ հասարակության ձևավորմանը՝ ներպետական և միջազգային համագործակցության շրջանակում։

Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031