Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն. Իրանի դեսպան

Մարտ 02,2026 19:25

«Հուսով եմ՝ հիմա բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն, ավերածություններ և մարդկային կորուստներ։ Եվ այն անձը, ով գտնվում է Ամերիկայում և հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կգնա, կզոհվի, որպեսզի ինքը վերադառնա Իրան և դառնա Իրանի ղեկավարը, այդ անձը երեկ Twitter-ում մի գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ իր սիրտը կոտրվել է և ցավում է 3 ամերիկացի զինվորի սպանության համար։ Մի հոգի մեկնաբանությունների դաշտում գրել էր. «Բա քո սիրտը ի՞նչ է զգում այն 153 աղջիկ աշակերտների համար, որոնք Մինաբի դպրոցի հարձակման հետևանքով զոհվել են։ Ոչ մի պատասխան մեկնաբանություն նա չի ստացել»,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Ինչ վերաբերում է Իրանի գործող իշխանությունների դեմ Հայաստանում Իրանի քաղաքացիների բողոքի ցույցերին՝ դեսպանն ասաց. «Կապված մեր որոշ քաղաքացիների կողմից ձեռնարկված գործողությունների հետ, որոնք որոշակի վտանգներ և սպառնալիքներ էին հնչեցնում մեր ուղղությամբ, այս հարցի վերաբերյալ ևս կարող եմ ասել, որ համապատասխան քայլերը ձեռնարկվել են, ինչի համար ես իմ շնորհակալություն եմ հայտնում։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարող եմ վերահաստատել, որ մենք քաղաքական հավաքների հետ որևէ խնդիր չունենք, մեր երկրում էլ դրանք բնականոն կերպով տեղի են ունենում։

Սակայն այս պարագայում այն ինչը կոչվում էր քաղաքական հավաք, իրականում կազմակերպված մի խմբի գործողություն էր, որը ոչ այլ ինչ էր, քան ուղղակի հայհոյանքների, վիրավորանքների հնչեցում, ինչպես նաև սպառնալիքներ ուղղված դեսպանատան և դեսպանատան աշխատակիցներին։ Սա, որևէ կերպ քաղաքական հավաք հնարավոր չէ անվանել…Մենք, իհարկե, մեր անհանգստությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ սա կրոնական ատելության տարածում է, ինչը ՀՀ օրենքների տեսանկյունից ևս պատժելի գործողություն է»:

Անդրադառնալով TRIPP-ին և դրա արդյունքում հայ-իրանական հարաբերությունների հնարավոր ռիսկերին՝ դեսպանն ասաց, որ TRIPP-ը ոչ մի դեպքում չպետք է դառնա գործիք օտարների կողմից Իրանի դեմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031