Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն»

Մարտ 02,2026 22:22

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կրթական ծրագրի կարևոր դրույթները՝

✅Գյուղերում փակվում են դպրոցներ․ մենք դեմ ենք դպրոցների կույր օպտիմալացմանը:

✅Ավագ դպրոցը դարձել է միջավայր, որտեղ սովորեցնում են չսովորել․ դպրոցականները կունենան ընտրություն՝ զուգահեռ պատրաստվելու բուհին կամ ձեռք բերելու կոնկրետ մասնագիտություն:

✅11+1 ճկուն մոդել

● 9 տարի հիմնական կրթություն՝ պարտադիր

● 2 տարի ավագ դպրոց՝ պարտադիր

● +1 տարի ընտրովի հնարավորություն:

✅Կխրախուսենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնի:

✅«Գյուղական ուսուցիչ» ծրագրի վերականգնում․ գյուղում ուսուցիչ աշխատող երիտասարդին կտրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հնարավորություն:

✅Կրթության բյուջեն կկրկնապատկվի․ ֆինանսավորումն առաջին 5 տարում կհասնի ՀՆԱ-ի առնվազն 5%-ի:

✅Կունենանք բուհական առնվազն 3 խոշոր կենտրոն․ հյուսիսային՝ Վանաձոր և Գյումրի, հարավային՝ Գորիս ու Կապան, կենտրոնական՝ Երևան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լալա Աբգարյանի ելույթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031