Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական հետախուզությունը տարիներ շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը՝ հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցերի գրեթե ամբողջ համակարգին

Մարտ 03,2026 11:41 Share

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՍՊԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ամերիկյան «Financial Times» պարբերականի աղբյուրները, որոնք ծանոթ են այս հատուկ գործողության մանրամասներին, հայտնում են հետևյալը։

Իսրայելական հետախուզությունը մի քանի տարի շարունակ հետևել է Թեհրանում փողոցների երթևեկությանը՝ հասանելիություն ունենալով ճանապարհային լուսացույցերի (светофор) գրեթե ամբողջ համակարգին։ Դրա շնորհիվ իսրայելցիները կարողացել են հետևել այաթոլլահ Խամենեիի թիկնապահների և պահպանման ծառայության աշխատակիցների տեղաշարժին։

Բացի դրանից, հետախուզական ծառայությունը կարողացել է հասկանալ առաջնորդի գտնվելու վայրն ու ժամը նաև բջջային ալեհավաքների ազդանշաններից, երբ դրանք խլացվում էին։

Ինչպես նշում է պարբերականը, իսրայելական «Մոսադը» միայնական ունակ չէր անելու այս բարդ գործողությունը՝ առանց ամերիկյան CIA-ի օգնության։

Դե արի ու էսքանից հետո մի տպավորվի, օրինակ, «Թեհրան» սերիալով, որովհետև կարծես ֆիլմ լինի էս ամենը։ Ցավոք, ֆիլմ չի։
Իրականում, սա նաև թվային դարում մարդու խոցելիության մասին է. մեզ տեսնում ու հետևում են ամենուր, իսկ ճգնաժամային իրավիճակներում դա դառնում է խիստ վտանգավոր։

Հ.Գ. Իմիջիայլոց, եթե չեք նայել սերիալը, առաջին երկու սեզոնը խորհուրդ եմ տալիս։

«Առավոտ». նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031