ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԻՀՊԿ-ի հետ փոխկապակցված ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց արհեստածին Ադրբեջանը թիրախավորող կարծես թե առաջին քարոզչական նյութը։
«Flightradar»-ի՝ Դուբայ-Բաքու ավիաչվերթի խտապատկերին կից պարսկերենով գրված է՝ «Արդյոք Դուբայից Բաքու ուղղությամբ թռիչքն ամերիկացի զինվորներին է տեղափոխո՞ւմ»։
Կարծում եմ՝ առաջիկայում այլ նյութեր էլ կլինեն, եթե արդեն իսկ չեն եղել, և դուրս մնացել նվաստիս ուշադրությունից։


















































