Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գրիգորյանի հայտարարագրերը լուրջ հարցադրումներ են ստեղծում. «Ժողովուրդ»

Մարտ 04,2026 10:45 Share

Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ ստեղծում են մի շարք լուրջ հարցադրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իշխանական պատգամավորի պաշտոնական հայտարարագիրը, պարզեց, որ 4 տարվա ընթացքում՝
• ոչ մի անշարժ գույք,
• ոչ մի նոր ներդրում,
• ոչ մի խոշոր ակտիվ,
• և միայն մեկ՝ 2003 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա։

Միաժամանակ կանխիկ միջոցները հետևողականորեն աճել են։

Թվերը, որոնք չեն համադրվում

Պատգամավորի դրամական միջոցները՝
• 2021 թ․՝ 4,7 մլն դրամ կանխիկ
• 2022 թ․՝ 9,0 մլն դրամ կանխիկ
• 2023 թ․՝ 10,0 մլն դրամ կանխիկ
• 2024 թ․՝ 12,0 մլն դրամ կանխիկ

Չորս տարում կանխիկը աճել է շուրջ 7,3 մլն դրամով։

Այս ընթացքում նրա հիմնական եկամտի աղբյուրը եղել է պետական աշխատավարձը՝ տարեկան մոտ 7,2–10,1 մլն դրամի սահմաններում։

Միևնույն ժամանակ առկա են վարկային պարտավորություններ՝
• 2022 թ․՝ 4,48 մլն դրամ
• 2024 թ․՝ 5,48 մլն դրամ

Այսինքն՝ պատգամավորը ունի վարկային բեռ, բայց նրա կանխիկ դրամական միջոցները աճում են։ Տնտեսական տրամաբանությամբ՝ վարկ ունեցող անձը սովորաբար ձգտում է նվազեցնել պարտքը, ոչ թե կուտակել մեծածավալ կանխիկ գումար։ Այստեղ պատկերը հակառակն է։ Սա ոչ թե պարզապես հաշվապահական մանրուք է, այլ ֆինանսական վարքագծի հարց, որը պահանջում է բացատրություն։

Զրոյական գույք՝ աճող կանխիկի ֆոնին

Կնոջ հայտարարագրերը՝ լրացուցիչ հարցերով

Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակային տվյալները, որտեղ պատգամավորի կնոջ պաշտոնը նշված է որպես «Ազգային ժողովի պատգամավոր», մինչդեռ նա աշխատում է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ»-ում՝ որպես առաջատար մասնագետ։

Կանխիկի աճ և մեքենաների արագ շրջանառություն

2021–2023 թվականներին հայտարարված են աշխատավարձային եկամուտներ՝ տարեկան մոտ 4,2–5 մլն դրամ, սակայն բանկային մնացորդներ գրեթե չեն արձանագրվել։

Միևնույն ժամանակ կանխիկ միջոցներն էլի աճել են՝
• 2022 թ․՝ շուրջ 2,4 մլն դրամ
• 2023 թ․՝ 3,6 մլն դրամ

2024 թվականին տեղի են ունեցել մի շարք տրանսպորտային գործարքներ՝
• ձեռքբերում հարազատից՝ 300 հազար դրամով,
• այլ մեքենայի գնում՝ 4 մլն դրամով,
• նույն տարում վաճառք՝ 400 հազար դրամով։

Նկատենք, որ պատգամավոր Նարեկ Սարգսյանի կինը իր ավտոմեքենաներից մեկը գնել է հարազատ եղբորից՝ ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ նույն ավտոմեքենան հայտարարությունների «List.am» կայքում տեղադրված առաջարկների համաձայն՝ 2009 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենաների միջին շուկայական գինը սկսվում է մոտ 4,700 ԱՄՆ դոլարից։ Այսպիսով, շուկայական արժեքի և գործարքի գումարի միջև առկա է էական տարբերություն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նույն տարում նույն ավտոմեքենան պատգամավորի կինը վաճառել է այլ անձի՝ Արթուր Դավթյանին, ընդամենը 400 հազար դրամով։ Սա թերևս պետք է հետաքրքրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Տարեվերջին պատգամավորի կինը ուներ՝
• 4 մլն դրամ կանխիկ,
• 4,36 մլն դրամ աշխատավարձ,
• 4,5 մլն դրամ փոխառություն,
• զրոյական բանկային մնացորդ։

Կրկին նույն պատկերը՝ կանխիկի գերակայություն, պարտավորությունների առկայություն, բանկային հաշվեկշռի նվազագույն ցուցանիշներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031