Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել

Մարտ 04,2026 10:26 Share

Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել։ Տասնամյակներ շարունակ բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ են կատարվել այս ուղղությամբ։

Միայն 2019 թվականին Սամվել Կարապետյանը 250 հազար եվրոյի  նվիրատվություն է արել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Այս աջակցությունը նպաստել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի իրականացմանը և ստեղծագործական գործունեության զարգացմանը։

2014 թվականին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնած «Հայֆիլմ նոն ստոպ» և «Քարթուն նոն ստոպ» ծրագրերն իրականություն դարձան «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Սամվել Կարապետյանի հովանավորությամբ։

Սամվել Կարապետյանը աշխարհով մեկ լսելի դարձրեց Արցախի ձայները, ազգային արժեքները, մշակույթը պահպանելու նպատակով Արցախում մարզամշակութային կենտրոն կառուցեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել