Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնիկական խնդիրներ, այո, եղել են»․ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ թեկնածուն՝ ապահովագրության մասին

Մարտ 04,2026 10:58 Share

«Առողջապահության ապահովագրության ներդրմանը զուգահեռ ու համատեղ քաղաքացիների դիմելիության աննախադեպ աճ է գրանցվել բժշկական հաստատություններում։ Դրա հետ կապված, այո, ունեցել ենք որոշակի խնդիրներ»,- ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո առաջացած խնդիրների բարձրաձայնմանն ասաց ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանը։

Նա ընդունեց, որ բժիշկների աշխատավարձերի հետ կապված խնդիրներ կան ու ասաց․ «Նեղ մասնագետներին վերաբերող աշխատավարձի՝ ցածր հաշվարկային լինելու՝ հունվար ամսվա հետ կապված խնդիրը պայմանավորված է մուտքագրման խնդիրների, առաջացած ծավալների՝ չհասցնելու պատճառով։ Փետրվարին այն բոլոր խնդիրները, որոնք հունվարին են առաջացել, կարող են վերահաշվարկվել և հետադարձ վճարվել փետրվարին՝ հունվարի համար»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ մասնավորապես գրել է. «Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն հայտարարում է, որ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստացել, քանի որ եղել են աննախադեպ թվով հիվանդների այցեր։

Այսինքն՝

շատ են աշխատել, դրա համար էլ աշխատավարձ չեն ստացել։

Հ․Գ․ Նոր ֆինանսական մոդել․

շատ հիվանդ = շատ աշխատանք = քիչ աշխատավարձ։

ԱԿՈՒՆՔ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ․․․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031