Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկած չկա, որ ռազմական գործողությունների հետնաբեմում ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիրը. Վարդան Ոսկանյան

Մարտ 04,2026 12:34 Share

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Իրանի ԻՀՊԿ-ի ռազմական գործողությունների  հաղորդագրությունների մեջ կար մի ուշագրավ կտոր՝ Իրաքի հյուսիսում հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկչական խմբավորումների։

Թեև ուղղակի չի նշվել, թե դրանք կոնկրետ ինչ խմբավորումներ են, բայց  գրեթե կասկած չկա, որ խոսքը գնում է ինչ-որ քրդական ուժերի մասին։

Հենց երեկ ամերիկյան «CNN»-ի թղթակիցը հայտնել է, որ ըստ տեղեկությունների՝ ԿՀՎ-ն Իրաքյան Քրդստանի տարածքում զինում է քրդական խմբավորումներին՝ Իրան ցամաքային ներխուժման նպատակով։

Պատերազմի առաջին իսկ օրից տեղեկություններ կան, որ Իրանի դեմ հարվածների նկատելի մասը կենտրոնացած են նաև այս երկրի արևմտյան սահմանների երկայնքով մեկ՝ սահմանապահ հենակետերի և ենթակառուցվածքների վրա։

Երեկ Իրանի գահընկեց շահի որդին հատուկ ուղերձով թվարկեց Իրանի բոլոր արևմտյան սահմանային նահանգները և դրանցում բնակվող խոշոր քրդական ցեղամիավորումները, կոչ անելով նրանց ապստամբել։

Այս ելույթն այնքան օդիոզ էր, որ նույնիսկ նրա, պատկերավոր ասած, «փռշտալը» եթեր տվող «Iran International» ալիքը, խուսափեց այն տարածելուց։

Համացանցում տարածված Իրանի արևմտյան քրդաբնակ տարածքների քարտեզը (տեղանունները քրդական տարբերակով են), որի վրա ցույց են տրված իսրայելական և ամերիկյան հարվածները տեղի իրանական սահմանապահ և ռազմական ենթակառուցվածքներին, ուղղակի խոսուն է։

Կասկած չկա, որ ռազմական գործողությունների հետնաբեմում բավական ակտիվորեն առաջ է մղվում նաև Իրանի մասնատման ծրագիր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031