Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ է ավարտվելու էդ թատրոնը, Սարյանով անցնողները մեկ էլ տեսնում են՝ Աղվան Գառնիկիչը առոք փառոք դուրս եկավ իր հսկա տնից, շքեղ մեքենաներով գնաց Բյուրական»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 04,2026 14:07 Share

«Էդ ունեցվածքը դեռ տնօրինվում է այդ մարդկանց կողմից․ օրինակ՝ Աղվան Հովսեփյանը մի մեծ ցանկ ունի, բայց ինքը Սարյանի վրայի իր հսկա տնից դուրս է գալիս, ճոխ մեքենաներով հետո գնում է Բյուրական։ Հասարակությունը դա տեսնում է, և հարց է առաջանում՝ պահանջարկը կա բացահայտումների և իրացման։ Եթե կոռուպցիոն դրսևորումների արդյունքում փող է կուտակվել, անշարժ գույք, օր առաջ պետք է ստանա դա իր առանձնացումը տվյալ անձնավորությունից, որը քրեադատավարական գործընթացներով պետք է կարողանա տալ այդ հարցերի պատասխանը։ Այս հարցի պատասխանը ո՞նց եք տեսնում»,- ԱԺ նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննությամբ։ Երբ արգելադրման ենթակա գույք հայտնաբերվում է, կիրառվում են արգելադրումներ։ Ձեր կողմից նշված գույքերի հետագա ճակատագրի որոշումը դատական գործընթացների հետ կապված հարցեր են, ինչը Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունը չէ։ Դա գտնվում է դատախազության տիրույթում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031