Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ կա ստեղծելու նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացահայտ ուժի կիրառման վրա, այլ ոչ թե օրենքի․ Ռուբեն Սաֆրաստյան. «Ա1+»

Մարտ 04,2026 17:45 Share

«Ա1+». «Ես կարծում եմ, որ սա իրական պատերազմ է, և այս պատերազմը կընթանա մինչև կողմերից մեկի պարտությունը, թեև կողմերը հավասար չեն»,-ասում է ԳԱԱ ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։

Ըստ նրա՝ իրավիճակը կարող է ավելի սրվել՝ հաշվի առնելով, որ հակամարտությանը ներգրավված են Իրանից, Իսրայելից և ԱՄՆ-ից բացի այլ պետություններ․ «Իմ կարծիքով՝ ռազմական գործողությունները դեռևս գտնվում են առաջին փուլում»։

Նա չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է կիրառել ոչ միայն սովորական հրթիռներ, այլև ծանր ռազմավարական ռմբակոծիչներ։

«Զանգվածային կիրառման դեպքում մեծ ավերածություններ կլինեն Իրանում»,- նշում է նա՝ հավելելով, որ եթե կառավարական կենտրոնների թիրախավորումը արդյունք չտա, հնարավոր է հարվածներն ուղղվեն ենթակառուցվածքների դեմ։

Իսկ եթե դա էլ չբերի ցանկալի արդյունքի, չի բացառվում ցամաքային գործողությունների սցենարը՝ Իրանի ներսում զինված պայքար հրահրելու կամ արտաքին զինված խմբավորումների ներթափանցման միջոցով։ «Բայց սրանք իմ կանխատեսումներն են, քանի որ ինֆորմացիան սահմանափակ է»,- ընդգծում է արևելագետը։

«Նպատակն Իրանը գլխատելն է»

Սաֆրաստյանի գնահատմամբ՝ ռազմական գործողությունների առաջին փուլը միտված է եղել Իրանի «գլխատմանը», և այն կարող է ավարտվել առաջիկա 3–4 օրերին։ Նրա կարծիքով՝ դրանից հետո չի բացառվում երկրորդ փուլի մեկնարկը, որի ընթացքում հնարավոր են զանգվածային հարվածներ՝ արդեն ուղղված կոմունիկացիոն ուղիներին և ռազմավարական ենթակառուցվածքներին՝ երկրի կառավարելիությունը թուլացնելու նպատակով։

Նա նաև չի բացառում, որ կարող է փորձ արվել շահարկել էթնիկական գործոնը՝ հաշվի առնելով, որ Իրանը բազմաէթնիկ երկիր է։ Այդ սցենարի դեպքում երկրի ներսում կարող են առաջանալ լուրջ ներքին լարվածություններ։ Միևնույն ժամանակ արևելագետը շեշտում է, որ խոսքը իր վերլուծական կանխատեսումների մասին է։

Նոր աշխարհակարգի մասին

«Ես կարծում եմ, որ նպատակ կա ստեղծելու նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացահայտ ուժի կիրառման վրա, այլ ոչ թե օրենքի»,- նշում է Սաֆրաստյանը։

Զրուցեց Սոֆի Մկրտչյանը

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031