Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող էն մարդիկ մտածեն, որոնք գլուխները կախ ման են գալու հետագայում»․ Վարդան Ղուկասյանը բարկացած հեռացավ դատական նիստերի դահլիճից

Մարտ 04,2026 17:49 Share

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նիստերի դահլիճից հեռացավ՝ իր կալանքը երկու ամսով երկարացնելը համարելով քաղաքական պատվեր։

Դատական նիստն ավարտվելուն պես՝ Վարդան Ղուկասյանը ներկաներին հորդորեց՝ լավ լինել, տրամադրությունները չգցել, քանի որ իրենք կոտրվող տեսակ չեն։

Երբ դատարանի կարգադրիչը բռնեց նրա ձեռքը՝ շտապեցնելով, որ հեռանա նիստերի դահլիճից, Վարդան Ղուկասյանը բարկացած նրան նայեց ու սաստեց․ «Խոսում եմ, կեցի, ձեռքդ»։

Նա ասաց․ ««Թող էն մարդիկ մտածեն, որ գլուխները կախ ման են գալու հետագայում։ Հո էսպես չի մնալու, ամեն անգամ գետը գերան չի բերելու»։

Երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց նրա կալանքը երկարացնելու մասին, Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ դա քաղաքական պատվեր է։ Այդ ընթացքում կարգադրիչը նրան շտապեցնում էր, թե դուրս եկեք, սակայն Վարդան Ղուկասյանը չտեղաշարժվելով լսեց լրագրողի հարցը, պատասխանեց, նոր լքեց դահլիճը։

Դատական նիստն ամբողջությամբ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031