Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եք ասել, որ քույրիկիս պահած Սոթքի մարտական դիրքը, որտեղ նա զոհվեց, բայց չնահանջեց, ադրբեջանական զորքերի ձեռքո՞ւմ չէ․ Լալա Աբգարյան

Մարտ 04,2026 22:34 Share

Պետք է ասեք՝ Ս. Սարգսյանի «պրոյեկտ», որպեսզի ազգին խաբեք։

Պետք է ասեք «մահ տարածող», որպեսզի ձեր բերած սևն ու սուգը փակեք։ Եռաբլուրս անծայր է դարձել …

Պետք է փորձեք վախ տարածել, որպեսզի ապոկալիպսիսի ենթարկած հայրենիքս ուտեք։

Պետք է փակեք լրատվական դաշտը, որպեսզի ձեր սև գործը հանգիստ անեք։

Ուզում եք ասել, որ քույրիկիս պահած Սոթքի մարտական դիրքը, որտեղ նա զոհվեց, բայց չնահանջեց, լինելով ՀՀ սուվերեն տարածք, ադրբեջանական զորքերի ձեռքո՞ւմ չէ և այնտեղ ամրացումներ չեն իրականացվե՞լ։

Հենց դա է լկտի սուտը,Պապիկյան: Դուք ավելի լավ է ձեր «պերաշկին» ուտեք։

Լալա ԱԲԳԱՐՅԱՆ

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031