Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Կապան-Երևան, Վանաձոր-Սպիտակ և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Կարդացեք նաև
Սպիտակի ոլորանները և Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն


















































