Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը պնդում է, որ ճիշտը ԱԺ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելն է

Մարտ 05,2026 11:10 Share

ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը» (ՄԱՍԿ) մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Aravot.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարվի նաեւ երկուշաբթի օրը հրավիրվելիք մամուլի ասուլիսում։ «Բայց ձեւաչափի մասին դեռ կլռենք»,-ասաց  պատգամավորը։

Մեր հարցին, թե իրենց նորաստեղծ ուժն արդեն կողմնորոշվե՞լ է վարչապետի իրենց թեկնածուի հարցում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այդ հարցը դեռ չենք քննարկել»։ Իսկ հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելու նախաձեռնության ժամանակ ունեին թեկնածու՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, պատգամավորն այսպես պատասխանեց. «Եթե մենք ընտրություններին գնացինք մեր կուսակցությունով, Էդմոն Մարուքյանը չի կարող դառնալ մեր կուսակցության վարչապետի թեկնածուն, որովհետեւ իրենք հանդես են գալիս իրենց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով։ Իսկ եթե հնարավորություն լինի, որ մենք միասնական գնանք, այդ հարցը կքննարկվի»։

Դիտարկմանը, որ իր հարցազրույցներում մշտապես նշում է ԱԺ ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերի անպայման միասնական ճակատով մասնակցության անհրաժեշտությունը, պատգամավորը վերահաստատեց, որ մնում է նույն համոզմունքին։ «Միասնական ճակատի գաղափարը, որի ճանապարհային քարտեզը մենք մոտ մեկ ամիս առաջ արդեն հրապարակել ենք, կարող է օրակարգային մնալ մինչեւ մայիսի կեսերը եւ լուծում ստանալով՝ տալ ցանկալի արդյունք։ Գաղափարը, եթե երկու բառով ասեմ, հետեւյալն է։ Ճակատի մեջ մտնում են ուժեր, դաշինքներ, որոնցից յուրաքանչյուրն իր ծրագրով, վարչապետի իր թեկնածուի հետ գնում է ընտրությունների։ Բայց այդ ուժերը հուշագիր են ստորագրում համատեղ գործողությունների համար»։

Հետաքրքրվեցինք, թե որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու կամ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկ կամ հրավեր ստացվե՞լ է, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այդպիսի հեռանկար ունենք։ Մի ուժից ստացել ենք մերժում եւ հիմա այլ ուժերի հետ բանակցությունների մեջ ենք»։

Աշոտ ՀԱԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031