«Վեհափառին որևէ վարչապետ չի կարող պարտադրել հրաժարական․ այս պահանջն ինքնին հանցավոր ու դատապարտելի է»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորը վստահեցրեց՝ ձեր ուժի կողմից եկեղեցին վարկաբեկելու ընթացք եք հունավորել ու շարունակեց․ «Ակնհայտ է՝ ձեր գործողությունները հակասահմանադրական, դատապարտելի ու հանցավոր են։ Ոչ մի քաղաքական ուժի և որևէ իշխանության տրված չէ եկեղեցին բարեփոխելու օրակարգը․ ոչ դուք, ոչ որևէ քաղաքական ուժ այսօր կամ պատմականորեն եկեղեցին բարեփոխելու օրակարգ պարտադրելու իրավասություն չունի»։
Այնուհետև, դիմելով իշխանական պատգամավորներին, Լիլիթ Գալստյանն ասաց․ «Էս քանի օր է, խոսում եք «հաղթելու ենք» կարգախոսով, ինչը շատ վատ համատեքստ ունի․ 44 օր շարունակ խաբեցիք մեր ժողովրդին՝ «հաղթելու ենք» կարգախոսով, դա սև էջ է մեր պետության համար և ձեր ուժի պատմության համար, թե դուք ինչ դառը հետագիծ եք թողել։ Այս թվերն են խոսում․ թշնամուն եք թողել 12 քաղաք, 241 գյուղ, 11 հազար բնակարան, 13 հազար տուն, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 20 հազարից ավելի մշակութային արժեք, 300 դպրոց և այլն»։
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանը հեգնեց․ «Տիկին Գալստյան, ընդունում եմ՝ ռեժիմը խուճապի մեջ է, բայց մենք երբևիցե չենք ունեցել «հաղթելու ենք» կարգախոս․ դա կարծես թե ավելի նման է «տեր կանգնիր խաղաղությանը»։ Հին ինֆորմացիա ունեք, կարծես ուրիշ ալիք եք նայել, կիսվեք՝ մենք էլ իմանանք՝ ինչի մասի եք խոսում ընդհանրապես»։
Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































