Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես եմ ստեղ որոշելու, լռեք, սա ձեր հայաթը չի»․ ԱԺ-ում կրքերը թեժացան

Մարտ 05,2026 11:30 Share

Ազգային ժողովում կրկին կրքերը թեժացան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր Գյումրիի ընտրություններից, թե ինչի դեմ են իշխանությունները պայքարում, Գյումրիի ընտրությունների արդյունքները ՔՊ-ն չի էլ բողոքարկել, տեղից ռեպլիկներ էր անում ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Ալեն Սիմոնյանն ընդհատեց Քրիստինե Վարդանյանին՝ նշելով, որ ժամանակն ավարտվել է։ Քրիստինե Վարդանյանն էլ, ձեռքը պարզելով Ալեն Սիմոնյանի ուղղությամբ, ասաց․ «Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ»։

Սա վրդովվեցրեց Ալեն Սիմոնյանին, նա հայտարարեց․ «Ես եմ որոշում․ իմ հետ տենց խոսել, տիկին Վարդանյան, չի կարելի։ Այսինքն՝ շուռ գալ ձեռքով ասել՝ ինձ ընդհատել են, կավարտե՞մ․․․․»։

Դահլիճից «Հայաստան» խմբակցության պատգամավորներն արձագանքեցին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որը վրդովված ասաց․ «Ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբիոնը»։ Երբ կրքերն էլ ավելի թեժացան, Ալեն Սիմոնյանն էլ ավելի վրդովվեց․ «Լռեք, երբ ասում եմ, սա ԱԺ նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չէ»։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ Ալեն Սիմոնյանին ասաց՝ խելոք մնա։ Նա էլ արձագանքեց՝ դու խելոք մնա, դա ի՞նչ ձև է, մի հատ վերջացրեք սկանդալներ սարքելը»։

Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031