«Հետք». «Նյուզ Էյէմ» ՍՊԸ-ն, որն իրականացնում է լրատվական գործունեություն, հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նախարարության դեմ՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տվյալները հերքելու և ներողություն խնդրելու պահանջով։
2026թ. փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Արտաքին գործերի նախարարության էջում նկար և կից գրառում է հրապարակվել, որտեղ երևում է նախարար Արարատ Միրզոյանն ու մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «News.am»-ի անվանումը՝ «FAKE NEWS» ջրանշմամբ։
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026թ. հունվարի 29-ին մամուլի ասուլիսում խոսել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի մասին։ Դրան հաջորդել է նախարարի արձագանքը, սակայն հետո նախարարությունը մոնիտորինգ է արել և պարզել, որ որոշ լրատվամիջոցներ պարզաբանումը չեն տարածել ու դրա վերաբերյալ գրառում կատարել՝ «FAKE NEWS» նկարով և գրառմամբ։
Գրիշա Բալասանյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































