«Եկել են խոստումով` կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիոներներին նստեցնելու, ոչ մի բան չեն արել, եկել է ընտրությունների ժամանակը, վեց ամիս առաջ ոտուձեռ ընկած փնթի գործեր են հրապարակում, որ մեկի գործում քոփի փեյսթ կա մյուսի գործը։ Այդ մեխանիզմներով ձեզ ուզում են ասել՝ մեզ քվե տվեք, ու ոչինչ չանեն 4,5 տարիներին»,- Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Քրիստինե Վարդանյանը նշեց՝ հասկանանք՝ ՔՊ-ն սո՞ւրբ է, թե կոռուպցիայի մեջ թաթախված ուժն է, ուղղակի բրենդավորել են․ «Ձերը կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն։ Դուք գործ եք հարուցում նրանց դեմ, ովքեր ձեր դեմ են խոսում»։
Պատգամավորն ասաց, որ ՔՊ-ում նախկին թիմակիցներին քավության նոխազներ են սարքում, որ իրենց դեմքը լվան ու հարցրեց՝ ի՞նչ կլիներ, եթե ընդդիմադիրների շարքում լիներ, օրինակ՝ Սերգեյ Բագրատյանը, ու հարցրեց․ «Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդի՞ց ինչ կա»։
Կարդացեք նաև
Սա վրդովվեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին ու հայտարարեց, որ դատի է տալու Քրիստինե Վարդանյանին և վրդովված ռեպլիկներ արեց։ Քրիստինե Վարդանյանն էլ պատասխանեց․ «Մի վատացեք, հանգստացեք, Ձեր ջղաձգումները Ձեզ պահեք, նորմալ խոսեք»։
Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































