«Կոռուպցիա բառը լսելիս՝ նախկին իշխանության մի ներկայացուցիչ խմբակցությունն ուղղակի ծակ է ման եկել ու չի եկել դահլիճ։ Քթածակի հարց է, որ ավելի չգրգռեք մեր ցանկությունը՝ ձեզ ավելի խանդավառությամբ ասելու համար, թե ինչեր եք գռփել ՀՀ-ից ու քաղաքացուց»,-Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հետո էլ, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավորին ու, վկայակոչելով նրանց ելույթները, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Որ ֆայմ ունենայիք, չէիք գա էստեղ, թոշակի բարձրացումից խոսեիք։ 16 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացուց մերժվել, գնացեք եք։ Հիմա նվազագույն կենսաթոշակը դարձել է 46․000։ Որ ֆայմ ունենայիք, գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի»։
Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































