Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքի երաշխավորված մթերում՝ գյուղերում, վարչապետ Սամվել Կարապետյանը լուծելու է այս հարցը. Լևոն Սարգիզով

Մարտ 05,2026 12:39 Share

Սամվել Կարապետյանի դեպի ուժեղ Հայաստան 5 քայլերից 4-րդն է՝ բերքի երաշխավորված մթերումը գյուղերում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լևոն Սարգիզովը:

«Մեզ մոտ գյուղատնտեսությունն ունի բազմաթիվ խնդիրներ, գյուղացին առաջին հերթին բերք ցանելիս մտածում է, թե որտեղից է հայթայթելու միջոցներ, որպեսզի գնի պարարտանյութեր, վառելիք և այլն:

Հետո մտածում է, թե ինչ պետք է ցանի, աճացնի, պաշտպանի ու ի վերջո սեզոնը գալուց ինչպես ու ինչ գներով իրացնի: Մենք առաջարկում ենք գյուղացիներից որոշ հոգսեր հանել: Այս տնտեսական ծրագիրը առաջարկում է ստեղծել մթերման կայաններ, որոնց իմաստը կայանելու է նրանում, որ ցանկի ժամանակ գյուղացիներին տրամադրվելու է վառելիք, պարարտանյութ, հետագայում՝ բերքով վճարելու դիմաց, այնուհետև կնքվելու է պայմանագիր, համաձայն որի՝ յուրաքանչյուր գյուղացի, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ, վստահ կլինի, որ ժամանակին կարողանալու է իրացնել իր աճեցրած բերքը՝ ֆիքսված գներով:

Մենք գիտենք, որ շատ դեպքերում գները նվազում են, առաջանում է դեֆիցիտ, անկայուն իրավիճակ է ստեղծվում: Այս ծրագիրը երաշխավորելու է գյուղացուն՝ իր աճեցրած մթերքը իրացնելու հարցում: Մթերման կայանները հավաքագրելու են, սորտավորելու են, ի վերջո զբաղվելու են արտահանմամբ և իրացմամբ՝ հանելով վաճառքի հարցը գյուղացու հոգսերից»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031