«Այսինքն, մենք կե՞ղծ փաստաթղթեր ենք ներկայացրել»,- ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով նիստում այսօր հանրային մեղադրողին տարակուսանքով դիմեց պաշտպան Ամրամ Մակինյանը։
Խոսքը «Հայէկոնոմբանկից» տրամադրված կեղծ տեղեկանքի մասին է, որի վերաբերյալ փաստարկները դատախազությունը չի ընդունել, պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը հաշվի չեն առնվել։ Հիշեցնենք քրեական գործով փաստվել էր, որ բանկը ոչ լիարժեք տեղեկություններ է տրամադրել եւ կեղծ տեղեկանք է տրվել։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունն այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։
Հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունն արվել է Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հարցազրույցների եւ հայտարարությունների ուսումնասիրության արդյունքում։ Օրինակ, Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղից հետո Հայրապետյանը հայտարարել էր, որ 500 հազար դոլար իր անձնական միջոցներն են ներդրվել, որոնք ներառվել են ծախսերի մեջ։ Այդ գումարը ներառվել է դատախազության հայցում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Վերանայված հայցով, առհասարակ, դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին մի շարք հավելյալ գույքային պահանջներ է ներկայացրել։ Փոփոխված հայցի հիմքում ոչ միայն հանցավորության, այլեւ կոռուպցիայի դեմ պայքարն է դրվել, նաեւ նոր պատասխանողներ են ներգրավվել՝ ընդարձակելով գործի շրջանակը։
Ըստ Վահագն Դալլաքյանի՝ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունն անթույլատրելի է, քանի որ ՍԴ որոշմամբ սահմանվում է՝ հայցի հիմքում կարող են լինել հանցավորության կամ կոռուպցիայի դեմ պայքարը, իսկ դատախազությունը մի հայցից հընթացս մյուսն է թռել, քանի որ նախնական հայցը մեկ հիմքով էր, հիմա այլ հիմք է դրվել։ Հանցանքի հիմքով սկսված վարույթից պաշտոնատար անձանց գույքի բռնագանձման վարույթին անցնելը, ըստ փաստաբանի, անհնարին է՝ օրենսդրական մի շարք սահմանափակումներ կան։
Հայցվորի ներկայացրած հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը պաշտպանական կողմն անթույլատրելի է համարում, քանի որ դրանով փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, և այն չի բխում ՍԴ որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից։
Պաշտպանական կողմի դիրքորոշումն է, որ միջնորդությունը պետք է մերժվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































