Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշում եմ Քոչարյանի դեղին «Զապոռոժեցը» և Վաչոյի «Ռաֆը», մինչև ՀՀ գալը ոչինչ չունեին»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 05,2026 12:51 Share

«2018-ը եղել է, քանի որ էդ կոռուպցիան հասցրեց նրան, որ մենք 44-օրյա պատերազմում պետք է արձանագրեինք պարտություն։ Կոռուպցիան բանակում էր»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ պատգամավորի՝ քաղաքական կոռուպցիան գոյություն ունի․ «Քաղաքական գործիչները՝ նախկին պաշտոնյաները, իրենց ունեցվածքը որպեսզի փրկեն, իրենց գումարի մի մասը քաղաքական հարթակում են ծախսում, որ ստեղծեն միավորներ, որ իրենց պաշտպանեն, բայց չի ստացվելու։ Մեր խնդիրն է՝ փրկենք այս երկիրը, վերադարձնենք ունեցվածքը։ Հայցերը, երբ վերածվեն գումարի, հսկայական միջոցներ են»։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ մինչև Արցախից գալը՝ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները ոչ մի բան չունեին ու նշեց․ «Հիշում եմ Քոչարյանի դեղին «Զապոռոժեցը» և Վաչոյի «Ռաֆը», մինչև ՀՀ գալը ոչինչ չունեին»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031