Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իսկապես կա խաղաղություն, ինչո՞ւ են շարունակվում պաշտպանական կառույցների ակտիվ շինարարությունները և առաջխաղացումները սահմանին. Վարդան Փաշայան

Մարտ 05,2026 13:04 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի ֆեյսբուքյան գրառումը

«Արման Թաթոյանի ասուլիսին ի պատասխան՝ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է», և որ Կիրանցում մեր սահմանապահները կանգնում են առանց պարկուճների, ամբողջությամբ արտացոլում է իշխանության ընտրած անվտանգային քաղաքականությունը, որը հարցեր է առաջացնում երկրի անվտանգության ապահովման մեխանիզմների վերաբերյալ։

Երբ Ալիևը միջազգային հարթակներում խոսում է խաղաղության մասին, բայց երկրի ներսում շարունակվում է ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանի նկատմամբ պատմական տարածքային պահանջների քարոզը և սահմանային ռազմական դիրքերի ամրապնդումը, բնական հարց է առաջանում․ ինչի՞ վրա է հիմնված այդ «արդեն գոյություն ունեցող խաղաղությունը»։

Եթե իսկապես կա խաղաղություն, ապա ինչո՞ւ են շարունակվում պաշտպանական կառույցների ակտիվ շինարարությունները և առաջխաղացումները սահմանին։

Եթե կա խաղաղություն, ապա ինչո՞ւ է պետական մակարդակով շրջանառվում «պատմական հայրենիք» թեզը Հայաստանի տարածքի վերաբերյալ։

Պետությունը չի կարող իր անվտանգությունը կառուցել միայն հավատով կամ լավատեսական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է առաջնորդվել ռեալ քաղաքականությամբ, ուժերի հավասարակշռության հաշվարկով և կանխարգելիչ մտածողությամբ։ Միակողմանի զինաթափվածությունը չի ստեղծում վստահություն․ այն ստեղծում է խոցելիություն։

Խաղաղությունը ցանկալի է բոլորիս համար։ Սակայն խաղաղություն ցանկանալը և խաղաղությանը պատրաստ լինելը տարբեր բաներ են։ Խաղաղությանը պատրաստ լինելը նշանակում է ունենալ ուժ, պատրաստվածություն և զսպման կարողություն։ Միայն այդ դեպքում է խաղաղությունը դառնում կայուն, այլ ոչ թե ժամանակավոր պատրանք։
Պետական մտածողությունը չի կարող հիմնվել լավատեսական ենթադրությունների վրա, երբ հակառակ կողմի հռետորաբանությունն ու գործնական քայլերը հակասում են այդ լավատեսությանը։
Հենց այդ պատճառով ենք պնդում, որ երկիրը պետք է ղեկավարվի պրոֆեսիոնալների կողմից՝ մարդկանց, ովքեր առաջնորդվում են սառը հաշվարկով, ռազմավարական տեսլականով և բացառապես պետական շահով, այլ ոչ թե հույսը դնում են հայտարարությունների վրա և վտանգում երկրի անվտանգությունը»։

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031