Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց մեղավորներին հարցրեք․ Սասուն Միքայելյան

Մարտ 05,2026 13:21 Share

Երկրապահ կամավորականների միության անդամները՝ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելով։

«Շնորհավորում եմ սպարապետի երկնային ծնունդը։ Սպարապետին հիշում են իր կատարած գործերով, որ այդ տարիներին կարողացավ համախմբել բոլոր ջոկատներին, արցախյան պատերազմում տարանք հաղթանակ ու Երկրապահի հիմքի վրա ծնվեց հայոց բանակը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սասուն Միքայելյանը։

Արդյոք այսօրվա Հայաստանը սպարապետի երազած Հայաստանն է՝ առանց Արցախի, առանց հպարտության՝ հարցրին Սասուն Միքայելյանին։ «Բնական է, ոչ բոլորիս երազած Հայաստանն է սա, բայց մեղավորներին հարցրեք։ Մենք սպարապետի գլխավորությամբ մեր գործը փայլուն կատարել ենք՝ ազատագրել ենք մեր տարածքները։ Հետագայում մեր քաղաքական դաշտում պիտի ամեն ինչ կարգավորվեր, զորանայինք։ Նախորդ բոլոր նախագահները գիտակցում էին, որ բանակցային փուլով հարց չի լուծվի, պետք է եթե գոնե թշնամուն ոչ հավասար, ապա պաշտպանվելու համար պիտի զինվեինք»,-ասաց Սասուն Միքայելյանը։

ԵԿՄ նախագահը լրագրողներին առաջարկեց նախորդ իշխանություններից հարցնել, թե ինչու հանձնեցին հողերը։ «Այս ամենը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է, որը չի բացահայտվել։ Եվ մենք երկրապահներս պահանջատեր եք, որ այդ գործը բացահայտվի»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Ըստ ԵԿՄ նախագահի, Նիկոլ Փաշինյանը երկրի արտաքին քաղաքականությունը նորմալ վարում է, քանի որ Հայաստանում արդեն խաղաղություն է հաստատվել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031