«Շեֆի որդուն ասեք՝ շեֆի տղա, էդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր, որը քեզնից ու հայրիկիցս 200 միլիոն դոլարի համարժեք փող ու գույք՝ որպես ապօրինի ձեռք բերված, պետությունը պահանջում է, ինչի՞ եք երկարացնում, գնացեք մուծեք բյուջե։ Գիտե՞ք՝ ինչի չեք ասում, որովհետև դուք էդքան չկաք, որ ասեք, քանի որ ինքը ձեր շեֆի տղան է»,-ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հայտարարությանը, թե առավոտից գիշեր խոսում են թալանը վերադարձնելու մասին, բայց փաստորեն 2025-ին պետությանը վերադարձվել է մեկ միլիարդ վեց հարյուր միլիոն ՀՀ դրամ։
Դահլիճից ի պատասխան Աննա Գրիգորյանի արձագանքի՝ միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ու ասաց․ «Տիկին Գրիգորյան, մի վայրկյան լռեք, որևէ վիրավորանք չի հնչում, շեֆ ունենալը վիրավորակա՞ն է․ բազմաթիվ մարդիկ շեֆեր ու ղեկավարներ ունեն։ Ձեր ազատատենչությունը հասկանում ենք, գալիս ստեղից ինչ ասես ասում եք, լռեք, ելույթ է ունենում ԱԺ փոխխոսնակը»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































