Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանի վրա Իրանի հարվածից հետո Բաքուն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել. Ադրբեջանի ԱԳՆ

Մարտ 05,2026 13:39 Share

«Ազատություն». Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, հայտնել է պաշտոնական Բաքուն՝ հավելելով՝ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, Իրանի կողմից Նախիջևանին հասցված հարվածից հետո հայտարարել է պաշտոնական Բաքուն:

«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահաջում: Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Իրանական կողմին կարտահայտվի խիստ բողոք, և կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031