«Իմ և ձեր ելույթների հարաբերությունը․ ամեն անգամ, երբ գալիս եմ, գնում եք, չեմ կարողանում ձեզ որսալ, Անորսալի Ջոյի կարգավիճակով եք, դրա համար խնդրում եմ մնալ»,- ԱԺ նիստի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հայտնեց, որ առաջարկ ունի Դաշնակցությանը և հայտարարեց․ «Առաջարկում եմ՝ 135-ամյա Դաշնակցությունը ընտրությունների գնա միայնակ։ Դուրս եկեք Քոչարյանի թևի տակից, որպես 135-ամյա կուսակցություն ձեր ասելիքն ասեք»։
Այդ ընթացքում նկատելով, որ Արծվիկ Մինասյանը դուրս է գալիս նիստերի դահլիճից, ՔՊ խմբակցության ղեկավարն այսպես դիմեց նրան․ «Ծխցրե՞ց, պարոն Մինասյան»։
Կարդացեք նաև
Սրան հաջորդեց ՔՊ-ականների համատարած ծիծաղը ԱԺ նիստերի դահլիճում։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































