Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, ես որեւէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»․ Փաշինյանը՝ Ջերմուկի եւ Վարդենիսի ուղղությամբ ներխուժման մասին

Մարտ 05,2026 14:35 Share

«Միասնության թեւեր» քաղաքական շարժման առաջնորդ Արման Թաթոյանը երեկ  փաստեր էր ներկայացրել, որ թշնամին Վարդենիսի ու Ջերմուկի ուղղությամբ նոր տարածքներ է բռնազավթել ու ամրաշինական աշխատանքներ իրականացրել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերքել էր Թաթոյանի ներկայացրած փաստերը։

Այսօր «Առավոտ»-ը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներ է ցուցադրել որպես փաստ, իսկ իշխանությունները հակառակ ապացույցներ չեն ներկայացնում, միայն հայտարարում են, որ սուտ է, ինչո՞ւ։ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որեւէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ականներն այս փուլում հայտարարում են, որ եթե մարդիկ իրենց չընտրեն, պատերազմ կլինի։ Մեր հարցին, թե ինչո՞ւ են սպառնում հայ ժողովրդին պատերազմով, արդյոք այս հայտարարությունները չպե՞տք է իրավական գնահատականի արժանանան, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հայ ժողովրդին  ոչ ոք չի կարող սպառնալ, առավել եւս մենք, որովհետեւ մենք հայ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչներն ենք։ Մենք կարող ենք մեր ժողովրդի հետ կիսել այն տեղեկությունները եւ եզրակացությունները, որոնք մենք արել ենք»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031