Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա համար եմ ես «պեռաշկի» ուտում, որովհետեւ էն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել, մենք վաղուց ձեռնարկել ենք»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 05,2026 14:57 Share

Ռուսական կողմի հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ են ընթանում երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Եվ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք։ Էլի եմ ասում՝ մեր ասածի մեջ որեւէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստանի մրցակցային առավելությունները կորցնում ենք։ Ուրիշ որեւէ մոտիվացիա մենք չունենք, եւ հույս ունեմ, որ կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են՝ եկեք այնպես անենք, Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, Նախիջևանից հետո չմտնի Հայաստան և շրջանցի Հայաստանը։ Ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերությունները սուր են։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և Ռուսաստանի հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ասելով․ «Մենք, իհարկե, շատ ցավում ենք, շատ ցավալի է մեզ համար այն, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում։ Բայց մենք պիտի արձանագրենք, որ, ցավոք, այս իրավիճակը նոր չէ։ Նրանք, ովքեր միջազգային լրահոսին հետեւում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Այս իրավիճակի հետ կապված մենք աշխատանքային խումբ ունենք Անվտանգության խորհրդի համակարգում, որն աշխատում է։ Այդ աշխատանքային խումբը մի տարի, տարի ու կես առաջ է ձեւավորվել։ Այսինքն՝ մեկ տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, ես որ ասում եմ՝ դրա համար եմ ես «պեռաշկի» ուտում, ես հումոր չեմ անում, որովհետեւ էն միջոցները, որոնք պետք էր ձեռնարկել էս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031