Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մասին բարբաջողը երեք պատերազմ է բերել․ Սամվել Նիկոյան

Մարտ 05,2026 15:17 Share

«Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, ինքը մտավորական էր, ինքը զինվորական էր, ինքը պետական գործիչ էր, ինքը քաղաքական գործիչ էր։ Մարդ, որը յուրաքանչյուր ազգի մեջ, երեւի 100 տարին մեկ է լինում»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին այսպես արտահայտվեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ու Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները Եռաբլուրում հարգեցին նրա հիշատակը։

Սամվել Նիկոյանի խոսքով՝ հայրենիքին ճիշտ ծառայելու Վազգեն Սարգսյանի սկզբունքը պիտի հետագա իշխանավորները շարունակեին, ինչը չարեցին։ Տեղեկանալով, որ կառավարող ուժի ներկայացուցիչները Եռաբլուր չեն եկել, միայն ծաղկեպսակ են ուղարկել՝ Սամվել Նիկոյանն արձագանքեց․ «Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Վազգենին, որ այսօր իշխանությունից ոչ մեկը չի եկել ու չի պղծել․ նրանց այստեղ գալը կնշանակեր՝ Վազգենը հիշատակը պղծել»։

 

Ինչ վերաբերում է իշխանության բերած խաղաղությանը, ապա ըստ Նիկոյանի՝ «խաղաղություն մասին բարբաջողը երեք պատերազմ է բերել մեզ»։ «Հինգ հազար հայ երիտասարդի գլուխ է կերել, մի ամբողջ սերունդ է նա ոչնչացրել, մեր երկրորդ հայրենիքն է ոչնչացրել․ ոնց որ աշխարհի ամենաանբարոյականը խոսի սրբությունից»,-ասաց Նիկոյանը։

Այլ մանրամասներ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031